Setup and user guide
16
ՖԻԼՏՐԻ ԱԳՐԵԳԱՏԻ ՄԱՔՐՈՒՄ
Կանոնավոր կերպով մաքրեք ֆիլտրի ագրեգատն այնպես , որ
ֆիլտրերը չխցանվեն և ջրահեռացումը կատարվի ճիշտ :
Ֆիլտրի ագրեգատը բաղկացած է երեք զտիչներից , որոնք
լվացման ջրից հեռացնում են մթերքի մնացորդները , իսկ
հետո նորից շրջանառում են ջուրը . լվացման լավագույն
արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է դրանք
մաքուր պահել :
Սպասք լվանալու մեքենան չի կարելի օգտագործել առանց
ֆիլտրերի կամ եթե այն ամրացված չէ :
Մի քանի անգամ լվանալուց հետո ստուգեք ֆիլտրի
ագրեգատը և եթե անհրաժեշտ է ապա մանրակրկիտ մաքրեք
այն հոսող ջրի տակ ` օգտագործելով ոչ մետաղական
խոզանակ և հետևելով ներքևում նշված ցուցումներին .
1. Գլանաձև ֆիլտրը պտտեք
A
սլաքի հակառակ
ուղղո
ւթյամբ և դուրս քաշեք այն
(Նկ. 1)
:
2. Հանեք գավաթի ֆիլտրը`
B
թեթև ճնշում գործադրելով
կողային եզրերի վրա
(Նկ. 2)
:
3. Դուրս հանեք չժանգոտվող պողպատից սկավառակի
ֆիլտրը
C
(Նկ. 3)
:
4. Ստուգեք ցանցը և հանեք մթերքի մնացորդները :
ԵՐԲԵՔ չհանեք
լվացման փուլի պոմպի պաշտպանիչ
դետ
ալը ( սև դետալ )
(Նկ. 4)
Ֆիլտրերը մաքրելուց հետո նորից տեղադրեք ֆիլտրի
ագրեգատը և այն միացրեք իր ճիշտ դիրքում . սա կարևոր է `
լվացքի մեքենայի արդյունավետ աշխատանքը պահպանելու
համար :
A
A
B
C
12
34
ՑՈՂԻՉ ՁՈՂԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ
Կատարվում է այն դեպքերում , երբ մթերքի մնացորդները
կպչում են ցողիչ ձողերին և խցանում են այն անցքերը ,
որոնք ցուղում են ջուրը : Բացի այդ խորհուրդ է տրվում
ժամանակ առ ժամանակ ստուգել ձողերը և մաքրել դրանք
փոքրիկ ոչ մետաղական խոզանակով :
Վերևի ցողիչ ձողը հանելու համար պտտեք պլաստմասե
փակող օղակը ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ :
Վերևի ցողիչ ձողը պետք է տեղադրել այնպես, որ անցքերի
ամենաշատ քանակը լինի դեպի վերև :
Ներքևի ցողիչ ձողը կարող եք հանել ` քաշելով այն վերև :
ՋՐԻ ՆԵՐՀՈՍ ՓՈՂՐԱԿԻ ՄԱՔՐՈՒՄ
Եթե ջրի փողրակները նոր են կամ չեն օգտագործվել երկար
ժամանակ , ապա թողեք ջուրը հոսի , որպեսզի այն մաքրի
կեղտերից , նախքան անհրաժեշտ միացումներ կատարելը :
Եթե այս նախազգուշացումը հաշվի չառնեք , ապա ջրի
ներհոս փողրակը կարող է խցանվել և վնասել սպասք
լվանալու մեքենային :