Setup and user guide
15
Խորհուրդներ
ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՊԱՍՔ
• Փայտից սպասք և դանակ - պատառաքաղ :
• Նուրբ զարդարված բաժակներ , գեղարվեստական
ձեռագործ և անտիկ սպասք : Դրանց դեկորացիաները
դիմացկուն չեն :
• Սինթետիկ նյութից մասեր , որոնք չեն դիմակայում
բարձր ջերմաստիճանի :
• Պղնձե և անագե սպասք :
• Մոխրով , մոմով , յուղոտ քսուքով կամ թանաքով
կեղտոտված սպասք :
Ապակե դեկորացիաների և ալյումինե/արծաթե հատվածների
գույները կարող են փոխվել և խամրել լվացման գործընթացի
ժամանակ :
Ապակու որոշ տեսակներ ( օր .` կրիստալից առարկաներ )
նույնպես կարող են դառնալ անթափանցիկ լվացման մի
քանի փուլերից հետո :
ԱՊԱԿՈՒՆ ԵՎ ՍՊԱՍՔԻՆ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍ
• Օգտագործեք միայն այնպիսի բաժակներ և ճենապակի,
որոնց օգտագործումը սպասք լվանալու մեքենայի մեջ
թույլատրվում է դրանց արտադրողի կողմից :
• Օգտագործեք սպասքին համապատասխան ախտահանող
միջոց ` բաժակն օգտագործելիս սպիտակ գծերից
խուսափելու համար :
• Հանեք բաժակները և դանակ - պատառաքաղը
մեքենայից , հենց որ լվացման փուլն ավարտվում է :
ՀԻԳԻԵՆԱ
Հոտից և նստվածքից խուսափելու համար , որը կարող է
կուտակվել սպասք լվանալու մեքենայի մեջ , անհրաժեշտ է
գործարկել բարձր ջերմաստիճանով ծրագիրն ամիսը մեկ
անգամ: Օգտագործեք մեկ թեյի գդալ ախտահանող միջոց և
գործարկեք այն առանց բեռնելու , որպեսզի մաքրեք
սարքավորումը :
Խնամք և պահպանում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ . Միշտ անջատեք սարքավորումը ` մաքրման և պահպանման որևէ աշխատանք կատարելու ժամանակ :
Չի կարելի օգտագործել դյուրավառ հեղուկներ մեքենան մաքրելու համար :
ՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՔՐՈՒՄԸ
Սարքավորման ներսում գտնվող ցանկացած հետք կարող եք
հեռացնել ` օգտագործելով մի փոքր քացախով և ջրով
խոնավեցրած կտոր :
Մեքենայի արտաքին մակերեսները և
վերահսկողության վահանակը կարող եք
մաքրել ` օգտագործելով ջրով
խոնավեցրած չհղկող կտոր : Չի կարելի
օգտագործել լուծույթներ կամ հղկող
նյութեր :
ՏՀԱՃ ՀՈՏԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ
Մշտապես կիսաբաց թողեք սարքավորման դուռը , որպեսզի
խուսափեք բորբոսի առաջացումից և այն մեքենայի մեջ
մնալուց :
Կանոնավոր կերպով մաքրեք դռան անկյունները և
ախտահանող միջոցի դիսպենսերները ` օգտագործելով
խոնավ սպունգ: Այդպիսով կխուսափեք մթերքի մնացորդներն
արանքներում մնալուց , որը համարվում է առաջացած տհաճ
հոտերի հիմնական պատճառը :
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՓՈՂՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Կանոնավոր կերպով ստուգեք ներհոս փողրակը , որպեսզի
համոզվեք արդյոք այն դյուրաբեկ կամ ճաքած չէ: Եթե դրանք
վնասված են , ապա փոխարինեք նորով , որը կարող եք գտնել
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնից կամ Ձեր
մատակարարից :
Կախված փողրակի տեսակից .
Եթե ներհոս փողրակն ունի թափանցիկ ծածկույթ , ապա
պարբերաբար ստուգեք , արդյոք դրա գույնը որոշակի
տեղում չի մգանում : Եթե այո , ապա հնարավոր է այն
կաթում է և պետք է փոխարինել :
Ջրի կանգնեցման փողրակների դեպքում . ստուգեք
անվտանգության փականի ստուգման փոքրիկ
պատուհանը (նայել սլաքին): Եթե այն կարմիր է , ապա
տեղի է ունեցել ջրի կանգնեցում և պետք է փոխարինել
նորով :
Այս փողրակը հանելու համար նախ սեղմեք անջատման
կոճակը :